17 09 2024

ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը «Ադրբեջանի հետ միջանցքների և կապի ուղիների» հարցերում

ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը «Ադրբեջանի հետ միջանցքների և կապի ուղիների» հարցերում

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի` Սանկտ Պետերբուրգ կատարած այցից օրեր անց Թեհրան է մեկնել ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Թեհրանում նա վերահաստատել է, որ Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը «Ադրբեջանի հետ միջանցքների և կապի ուղիների» հարցերում: 

Սանկտ Պետերբուրգում իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Շոյգուն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի հարցով» Իրանի հետ նախորդ պայմանավորվածություններին և չի փոխել իր քաղաքականությունը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ