ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել։ Այս մասին սեպտեմբերի 13-ին 5-րդ ալիքի եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ իրանք շատ մաքուր, թափանցիկ են աշխատում, որևէ կոռուպցիոն մեխանիզմների մեջ չեն մտնում։ Ամեն ինչ միայն ժողովրդի համար, Ռոբին Հուդական տրամաբանությամբ՝ հարուստներից կվերցնենք, աղքատներին կբաժանենք։ Իհարկե որևէ բան դեռ նորմալ, իրենց պատկերացումներով չեն իրականացրել։ Շատ խնդրահարույց է նաև ինչ են վերցրել, ինչ չեն վերցրել։ Մի քննարկման ժամանակ նախորդ տարի, երբ հարց հնչեցվեց, որ այդ այսպես կոչված ապօրինի գույքի վերադարձի հետ կապված որքա՞ն գումար է եկել պետական բյուջե, պարզվել է, որ պետական բյուջե գումար փախնցված չէ»,- ասաց Գրիգորյանը։
Պատգամավորը, որպես կոռուպցիոն սխեմայի օրինակ ներկայացրեց ԱՆԻՖ հիմնադրամի ձևավորման և փակման մանրամասները։
Հարցազրույցը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը