ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղար Բլինկենը ողջունել է կողմերի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այդ թվում՝ սահմանազատման հարցերի շուրջ բանակցություններում վերջին առաջընթացը», - նշել է Միլլերը՝ ընդգծելով, որ Բլինկենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը «բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին»։
Հաղորդվում է նաև, որ Բլինկենն ու Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը