10 09 2024

Ժողովուրդը չգիտի՝ ինչ է գրված այդ փաստաթղթում, բայց գիտի՝ ինչ գրված չէ․ Աննա Գրիգորյան



 

«Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որը ինքը կոչում է խաղաղության պայմանագիր։ Նախ, որևէ մեկը՝ ժողովուրդը, քաղաքական ուժերը չգիտեն այդ պայմանագրի բովանդակությունը։ Գիտեն, որ 17 կետ է, որից 13-ն է համաձայնեցված։ Ժողովուրդը չգիտի ինչ է գրված այդ փաստաթղթում, բայց գիտի ինչ գրված չէ այդ փաստաթղթում։ Օրինակ, այդ փաստաթղթում ներառված չէ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը։  Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, բազմաթիվ այլ երկրներ խոսում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ադրբեջանի հետ խաղաղության մասին պայմանագիր է ստորագրում և դրան որևէ անդրադարձ չի կատարում»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ