(Քաղաքական պարզունակ կոմբինացիան այլևս չի ստացվում թաքցնել)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի անսպասելի հետևանքներից էին հայաստանյան քաղաքական, փորձագիտական և լրատվական դաշտում հնչած հայտարարություններն այն մասին, որ «Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Մոսկվայի գիրկը»։
Նման եզրակացությունների հիմնական պատճառն այն էր, որ նախ՝ Նիկոլ Փաշինյանը «միանշանակ և անվերադարձ» չհայտարարեց ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից և ՌԴ-ի շուրջ ստեղծված այլ ինտեգրացիոն միավորումներից դուրս գալու մասին, երկրորդ՝ իր հայտարարությունը, թե Ռուսաստանի Դաշնության պես երկրի հետ չի կարելի արհամարհական տոնով խոսել:
Այնուամենայնիվ, եկեք ավելի մանրամասն վերլուծենք ասուլիսի ժամանակ տեղի ունեցածը և նաև վարկած առաջ քաշենք, թե ինչու է հայ հասարակության մեջ տարածվում «Փաշինյանի՝ մոսկովյան նավահանգիստ վերադարձի» մասին թեզը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից կամ ռուսական այլ ինտեգրացիոն նախագծերից դուրս գալու մասին հայտարարության բացակայությանը, ապա այստեղ կան մի շարք բաղադրիչներ․
Եզրափակելով, արժե ասել, որ նույնիսկ «անզեն աչքով» տեսանելի է, որ նրանք, ովքեր ասում են, թե «Նիկոլ Փաշինյանը Պուտինի նախագիծն է», իրենց հայտարարությունների թիրախային լսարան տեսնում են ոչ թե Հայաստանի Հանրապետության ժողովրդին, այլ ԱՄՆ դեսպանատունը, ԵՄ դեսպանատունը: Այս դերակատարները ազդակներ են ուղարկում Վաշինգտոնին և Բրյուսելին, որ «Փաշինյանն իրենց կխաբի», ինչպես նաև օգնություն են խնդրում այդ դերակատարներից՝ իրենց իշխանության գալու և «Հայաստանի Հանրապետությունն արևմտյան կառույցներին ինտեգրվելու իրական կուրս իրականացնելու» համար։
Ամեն ինչ առավել քան ակնհայտ է, սակայն, քանի որ Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեկ քայլանի «շախմատային կոմբինացիաների» գրոսմայստերներ են, նրանց թվում է, որ նման պարզունակ քայլը հաշվարկել չի ստացվի…
Մտածե՛ք այդ մասին…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը