Մեկնարկել է երկօրյա պաշտոնական այցով Մոնղոլիայում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մոնղոլ գործընկեր Ուխնաագին Խուրելսուխի հանդիպումը։ Սպասվում է, որ կստորագրվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր:
РИА Новости-ի փոխանցմամբ, Պուտինը Խուրելսուխին հրավիրել է Ռուսաստան։
Հիշեցնենք, որ սա ՌԴ նախագահի առաջին պաշտոնական այցն է Հռոմի ստատուտը վավերացրած երկիր: Մինչ Վլադիմիր Պուտինի այցը մի շարք շրջանակներ Մոնղոլիային կոչ էին անում ձերբակալել վերջինիս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը