02 09 2024

Մենք որևէ վայրկյան չենք կարող հաշտ լինել Արցախի կորստի հետ. Բագրատ Սրբազան



«Ամոթով եմ գալիս «Եռաբլուր», այսօր ուխտի օր է, ոչ թե սոսկ հիշատակելու, այլ ինքներս մեզ հիշեցնելու օր։ Արցախի ժամանակավորապես կորուստն ուղղակի անպատվություն է մեզ համար և միևնույն ժամանակ գողացված ուրախության իրականություն, որը մեզ պետք է մղի անընդհատ պայքարի, հակառակ նրա, թե աշխարհն ինչ կասի, թե թշնամական իշխանությունն ինչ կասի»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։ 

«Արցախցիների վերադարձն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների քաղաքական և բարոյական հիմքերում է գտնվում։ Չկա ազդեցություն ունեցող որևէ պետություն, որն այդ մասին չխոսի։

Արցախցիների վերադարձը շատ իրատեսական է։ Մենք պատկերացնում ենք, որ այդ հարցը պետք է ներառվի բանակցային օրակարգում՝ միջազգային անվտանգության երաշխիքներով, բայց այս պահին բանակցություններ գոյություն չունեն։ Էն մարդիկ, ովքեր գլխապատառ պարում էին Շուշիում, այսօր ուրացել են Արցախը, այն վերակոչել են Լեռնային Ղարաբաղ, և այո՛, մեր գողացված կենսագրության խարանը Նիկոլ Փաշինյան անունով երևույթի ճակատին է»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ