Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» (Նոր Ադրբեջան) ներկայացուցիչները մեծամասնություն են ստանում 7-րդ գումարման խորհրդարանում՝ կիրակի օրը կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով։Այսպիսին են Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ամերիկյան Oracle խորհրդատվական խմբի կողմից անցկացված exit poll-ի տվյալները։
Նոր գումարման խորհրդարան է անցել նաեւ անկախ թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուն, ով ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։
Երկրում ընտրելու իրավունք ունի 6 միլիոն 421 հազար 960 քաղաքացի: Խորհրդարանի 125 տեղի համար պայքարում էր 990 թեկնածու։
Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են ժամը 19:00-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը