Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլական ԶԼՄ֊ների և ժեխնյուսերի զոհերը (տեսանյութ)
Դավաճան Նիկոլն իր հակահայ քաղաքականությունը քողարկելու նպատակով քայլիստների կողմից վերահսկվող ԶԼՄ֊ներով և ժեխնյուսերով համոզում է իր երկրպագուներին, որ ադրբեջանցիների հետ հնարավոր է ապրել խաղաղ, որը սուտ է և շատ վտանգավոր, քանի որ մարդկանց զգոնությունը բթանում է և մարդիկ ոչ ադեկվատ են արձագանքում Բաքվից հնչող սպառնալիքներին, վիրավորանքներին և ագրեսիային...
Մինչ պաշտոնական Բաքուն պետական մակարդակով քարոզում է հայատյացություն, մինչ Ադրբեջանի նախագահը իր եկույթներում Հայաստանին և հայերին անվանում է թշնամիներ, մինչ ադրբեջանական իշխանությունները հայերին ատելը աճող սերնդի մեջ ներմուծում են մանկապարտեզներից, մինչ ադրբեջանցի պաշտոնյաները հայերին անվանում են եկվորներ, շներ, անշնորհակալ ժողովուրդ, կեղծում են և սեփականաշնորհում են մեր պատմությունը, իրենց քեֆ֊ուրախություններին պարտադիր տժժում են "Նե օլդու Փաշինյան" երգի տակ, այրում, թքում և գետնով քարշ են տալիս Հայստանի դրոշը, մեր հակահայ ղեկավարությունը մարդկանց խաբում է, թե, իբր, Ադրբեջանի հետ մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ հաստատել, բայց չնշելով դրա գինը... Իսկ գինը շատ թանկ է` ըստ Բաքվի Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է և վերջ...
Հ.Գ. Նիկոլի թրքամետ ընտրազանգվածը, բացի նրանից, որ վտանգի տակ է դնում հենց իրեն, քանի որ թուրքն առաջինը հենց այդ մասսային է մորթելու, այլև մեծ քայլերով տանում է Հայաստանը կործանման...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը