23 08 2024

Մայր օրենքի բովանդակությունն այսօր քննարկվում է թշնամու հետ. Ռուբեն Հակոբյան



Հայտարարում են, թե նոր մայր օրենք են ընդունում, ու դրա բովանդակությունն այսօր քննարկվում է թշնամու հետ: Այս մասին Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների հավաքին ասաց ՀՀ ԳԽ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

«Թշնամին ասում է՝ Հռչակագրում ունեք կետ, որը վերաբերում է Արցախին, պետք է անպայման հանեք , ունեք 11-րդ կետը, որտեղ խոսվում է  ցեղասպանության մասին, չտեսնեմ նոր Սահմանադրության մեջ նման ձևակերպում լինի։ Դրանից օգտվելով, իշխանության ինչ-որ ներկայացուցիչ  հայտարարում է, որ իսկպես եկեք, տեսնենք՝ 1,5 միլիոն մարդ է ցեղասպանության ենթրակվել։ Եթե այո,  ապա դրանց անձնագրային տվյալները, բնակության հասցեն հավաքել։ Նույնիսկ ցեղասպանն այդպես չի արտահայտվել, ինչպես իշխանության ներկայացուցիչը։

Մեծ մերծերն արձանագրում էին՝ հայ ժողովուրդ, դու չես պարտվել թշնամուն, դու պարտվել ես ներսի թշնամուն, Նժդեhն ասաց` քո ներսի տականքին։ Եկեք խոսոտվանենք, որ այդպես է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ