21 08 2024

Դեմոկրատները պաշտոնապես հաստատել են Հարիսին որպես նախագահի թեկնածու

Դեմոկրատները պաշտոնապես հաստատել են Հարիսին որպես նախագահի թեկնածու

Դեմոկրատական կուսակցության համագումարում Քամալա Հարիսը պաշտոնապես հաստատվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։ Այդ մասին հայտնել է CNN-ը։

Առաջին պաշտոնական քվեարկությունը սկսվել է Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի հայրենի նահանգում՝ Դելավերում։ Վերջին քվեարկությունները տեղի են ունեցել Կալիֆորնիայում և Մինեսոտայում՝ Հարիսի և նրա փոխնախագահի թեկնածու, նահանգապետ Թիմ Ուոլսի հայրենի նահանգներում: Բաց քվեարկության արդյունքների հրապարակումը սկսվել է մարզադաշտում։

Հարրիսը տեսակապի միջոցով արարողությանը միացել է Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքից, որտեղ անցկացնում է իր երրորդ քարոզարշավը: Այդ մասին հայտնում է RBC-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ