19 08 2024

Պուտինը Բաքվի հետ բանակցությունների արդյունքները կքննարկի Փաշինյանի հետ

Պուտինը Բաքվի հետ բանակցությունների արդյունքները կքննարկի Փաշինյանի հետ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները:

«Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, որպեսզի հասնենք Ադրբեջանի և Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, գործը հասցնենք սահմանի սահմանագծման և սահմանազատման, ինչպես մենք բազմիցս խոսել ենք Ձեզ հետ՝ ապաշրջափակենք լոգիստիկ և տնտեսության համապատասխան ուղղությունները, մենք շատ ուրախ կլինենք դրա համար: Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի կարգավորմանն այնքանով, որքանով կպահանջեն երկու կողմերը»,- նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը տեղեկացրել է նաև, որ պատրաստվում է Բաքվի բանակցությունների արդյունքների մասին խոսել Նիկոլ Փաշինյանի հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ