16 08 2024

Ամերիկան պետք է հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին. Իսրայելցի դիվանագետ

Ամերիկան պետք է հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին. Իսրայելցի դիվանագետ

Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ զինված հակամարտությունն անխուսափելի է, և, հետևաբար, Միացյալ Նահանգները պետք է որքան հնարավոր է շուտ «գործողություններ ձեռնարկի Իրանի դեմ»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նման կարծիք է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության հատուկ բանագնաց Ֆլյոր Հասան-Նաումը։

Դիվանագետի խոսքով, այս պահին «Իրանը և նրա դաշնակիցները հաղթում են Իսրայելի դեմ հոգեբանական պատերազմում» ։ Միևնույն ժամանակ, Հասան-Նաումը կարծում է, որ ԱՄՆ-ը, միջամտելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, կարող է «կես օրում հաղթել» Իրանին։

«Այն ամենը, ինչ Ամերիկան պետք է անի, ընդամենն այն է, որ հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին այնպիսի զենքով, որն ունի միայն Ամերիկան: Իսրայելը չի կարող դա անել ինքնուրույն»,- ասել նա՝ հավելելով, սակայն, որ Սպիտակ տունը դժվար թե նման գործողություններ անի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ