16 08 2024

Իրանը կարող է պատասխանել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններով. Ynet

Իրանը կարող է պատասխանել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններով. Ynet

Երեկ Իսրայելի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացրել են նախարարներին, որ Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի վրա հարձակումը կարող է լինել բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունների ձևով: Այս մասին հաղորդում է Ynet լրատվական կայքը:

Ըստ կայքի տեղեկության, բարձրաստիճան պաշտոնյաները անվտանգության կաբինետին ասել են, որ «Հեզբոլլահը» և Իրանը Բեյրութում Ֆուադ Շուքրի և Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանություններին կարող են պատասխանել՝ հրթիռներ և անօդաչոներ արձակելու փոխարեն, թիրախ դարձնելով նախարարներին, օրենսդիրներին, Իսրայելի պաշտպանության բանակի սպաներին կամ «Շին Բեթ»-ի կամ Մոսադի բարձրաստիճան պաշտոնյաներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ