15 08 2024

ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների բացումը Վրաստանի համար սկզբունքային չէ․ Կոբախիձե

ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների բացումը Վրաստանի համար սկզբունքային չէ․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի համար սկզբունքային չի համարել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները։

Կոբախիձեն այս մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների բացումը մեզ համար սկզբունքային չէ»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականի հունիսին Հանրապետությանը չեն տրամադրել ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, սակայն մեկ տարի անց երկիրը, միևնույն է, ստացել է այն:  Նրա խոսքով ՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու թեման չի կարող օգտագործվել շանտաժի համար, ինչպես դա եղել է թեկնածուի կարգավիճակ տալու ժամանակ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ