ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավանություն է տվել Իսրայելին ավելի քան 20 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ կործանիչների և այլ ռազմական տեխնիկայի ու սարքավորումների վաճառքին: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հավանություն են ստացել նաև վաճառքի համար առաջարկված 774 մլն դոլարի տանկային արկերը և 583 մլն դոլարի բանակային մեքենաները: Տանկային արկերը գնորդին առաքվելուց հետո պատրաստ կլինեն օգտագործման համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը