10 08 2024

ԱՄՆ 3,5 միլիարդ դոլար կհատկացնի Իսրայելին՝ զենք ու ռազմական տեխնիկա գնելու համար․ CNN

ԱՄՆ 3,5 միլիարդ դոլար կհատկացնի Իսրայելին՝ զենք ու ռազմական տեխնիկա գնելու համար․ CNN

ԱՄՆ-ը մտադիր է 3,5 միլիարդ դոլար հատկացնել Իսրայելին՝ զենք ու ռազմական տեխնիկա գնելու համար, հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Պետքարտուղարությունը հինգշաբթի երեկոյան ծանուցել է օրենսդիրներին, որ Բայդենի վարչակազմը մտադիր է միլիարդավոր դոլարներ ուղարկել Իսրայելին՝ որպես օտարերկրյա ռազմական ֆինանսավորում»,- ասել է CNN-ի աղբյուրը։

Այդ գումարը հատկացվում է Իսրայելին 14,1 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու մասին օրինագծի շրջանակում, որը Կոնգրեսն  ընդունել է ապրիլին։

Ֆինանսավորումն, ըստ CNN-ի հաղորդած տեղեկատվության, կտրամադրվի այս շաբաթ՝ պայմանավորված Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի, ինչպես նաև Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հրամանատարների  սպանություններից հետո Իրանի կողմից սպասվող պատասխան հարվածով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ