10 08 2024

XXI դարի ամենամեծ և խայտառակ համակենտրոնացման ճամբարում Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում. ՄԱԿ զեկուցող

XXI դարի ամենամեծ և խայտառակ համակենտրոնացման ճամբարում Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում. ՄԱԿ զեկուցող

XXI  դարի ամենամեծ և խայտառակ համակենտրոնացման ճամբարում Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում մեկ շրջանով, մեկ հիվանդանոցով, մեկ դպրոցով, փախստականների մեկ ճամբարով, մեկ «անվտանգ գոտով»։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ պաղեստինյան տարածքների գծով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։

«Ամերիկյան և եվրոպական զենքի օգնությամբ։ Եվ բոլոր «քաղաքակիրթ երկրների» անտարբերությամբ։

Թող պաղեստինցիները ներեն մեզ իրենց պաշտպանելու մեր հավաքական անկարողության համար՝ հետևելով միջազգային իրավունքի գլխավոր իմաստին»,- նշել է Ալբանեզեն իր գրառման մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ