09 08 2024

Ցույց տալով պատմության հակառուսական մեկնաբանությունը՝ ՀՀ ղեկավարությունը հույս ունի անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին. Ալեքսանդր Կռիլով



Պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԷՄՕ գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում արված փոփոխությանը, որի համաձայն՝ 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։

Ըստ փորձագետի՝ այս ամբողջ մեկնաբանությունը թելադրված է նրանով, որ Հայաստանի ղեկավարությունը կարծում է՝ ցուցադրելով պատմության իր հակառուսական մեկնաբանությունը, կկարողանա անդամակցել ժողովրդավարական երկրների համագործակցությանը:

«Պատմական փաստերից ելնելով՝ այստեղ միանգամայն ակնհայտ է, որ դա ռուս-պարսկական հերթական պատերազմի արդյունքն էր։ Իսկ Հայաստանը՝ որպես սուբյեկտ, այն ժամանակ գոյություն չուներ։ Սահմանները շարժվում էին, ինչ-որ տերություններ ուժեղանում էին, ինչ-որ տերություններ թուլանում էին: Ուստի Ռուսաստանը շարժվեց դեպի հարավ և Պարսկաստանի և Թուրքիայի հետ պատերազմի ընթացքում նրա սահմաններն ընդլայնվեցին։ Այսպիսով, հայ բնակչությունը հայտնվեց ռուսական կայսրության կազմում։ Այստեղ ակնհայտ է, որ այս ամբողջ մեկնաբանությունը թելադրված է արդի իրավիճակով և նրանով, որ Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ, ցուցադրելով պատմության իր հակառուսական մեկնաբանությունը, կկարողանա անդամակցել ժողովրդավարական երկրների համագործակցությանը, այսինքն՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։

Թե ինչ կստացվի դրանից, կտեսնենք, բայց Վրաստանի փորձն ավելի շատ բացասական է, քան դրական։ Նրանք նույնպես գնացին այդ ճանապարհով։ Նույն ճանապարհով գնացին Մերձբալթյան երկրները և Ուկրաինան։ Չեմ կարող ասել, որ դրանք զարգացման շատ հաջող օրինակներ են», — ասել է Կռիլովը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ