03 08 2024

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը սպանվել է փոքր հեռահարության հրթիռով

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը սպանվել է փոքր հեռահարության հրթիռով

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է մոտ 7 կգ կշռող մարտագլխիկով «կարճ հեռահարության արկի» միջոցով։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև հայտարարել է, որ «ճիշտ ժամանակին և տեղում» վրեժ կլուծի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան համար՝ «խիստ պատժով»: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հանիեի սպանությունը ծրագրել և իրականացրել է Իսրայելը՝ ԱՄՆ աջակցությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ