Պաշտոնական նամակով դիմել եմ կառավարությանը՝ ակնկալիքով, որ Արցախում տեղի ունեղող մշակութային ցեղասպանության համատեքստում կստանամ հետևյալ հարցերի պատասխանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
1․Արդյոք ՀՀ կառավարության կողմից մշակվել է կոնկրետ քաղաքականություն կամ ծրագիր՝ հակազդելու Արցախում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը։
2․ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու դիվանագիտական խողովակով՝ Վատիկանին պատկանող «L'Osservatore Romano» պարբերականում զետեղված հոդվածին հակազդելու ուղղությամբ։
3․ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել և առաջիկայում ձեռնարկվելու Արցախի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության ներկա վիճակն արձանագրող ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական, փաստահավաք առաքելություն պահանջելու ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը