01 08 2024

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել 26 կալանավորների փոխանակում

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել 26 կալանավորների փոխանակում

Անկարայում տեղի է ունեցել 26 կալանավորների փոխանակում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Այս մասին հաղորդում է TRT Haber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի Ազգային հետախուզության վարչության հայտարարությունը։

«Սա վերջին տարիների ամենախոշոր փոխանակման գործողությունն էր: 26 բանտարկյալներ պահվում էին 7 երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Սլովենիա, Նորվեգիա, Ռուսաստան և Բելառուս) բանտերում»,- ասվում է հայտարարության մեջ։

Փոխանակման մասին հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը՝ նշելով. «Այսօր Ռուսաստանում անարդարացիորեն բանտարկված Ամերիկայի երեք քաղաքացի և մեկ ամերիկացի գրին քարտի սեփականատեր վերջապես վերադառնում են հայրենիք՝ Փոլ Ուելանը, Էվան Գերշկովիչը, Ալսու Կուրմաշևան և Վլադիմիր Կարա-Մուրզան: Գործարքը, որն ապահովեց նրանց ազատությունը, դիվանագիտական ​​բեկում էր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ