Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում 168-ին տված հարցազրույցից հատված է հրապարակել․
«Հաշվի առնենք, որ ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, այսինքն՝ փաստացի Բաքուն այդ համաժողովն անցկացնում է Հայաստանի շնորհիվ։ Հետևաբար, խիստ կասկածում եմ, որ ՀՀ իշխանությունը որևէ գործողություն կարող է անել, որպեսզի այդ կարևոր միջոցառումն օգտագործեն Հայաստանի հետ կապված խնդիրներ բարձրաձայնելու համար։
Տեղեկատվական տիրույթում տեսնում եմ, որ ամեն ինչ կորդինացվում է Ադրբեջանի կողմից, ամբողջովին գերակայում է ադրբեջանական խոսույթը, բացառությամբ այն դեպքերի, երբ տարբեր երկրներ ու հետաքննող միջազգային տարբեր լրագրողներ բարձրաձայնում են, որ սա նորմալ չէ, և Ադրբեջանի նման երկիրը չի կարող անցկացնել COP-29, բարձրաձայնելով նաև Բաքվում պահվող պատանդների, գերիների հարցը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը