Ռուսաստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և նրանց համար կստեղծի ամենահարմար պայմանները։
Դրա մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։
Ըստ նրա՝ Ռուսաստանը դեռ 2022 թվականին (որը ամրագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ) ընդգծել է երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանը կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։
Դիվանագետը նաև նշել է, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն միայն տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները: Նրա խոսքով ՝ դրսից ոչ ոք խաղաղություն և բարգավաճում չի բերի այնտեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը