23 07 2024

Բայդենը չորեքշաբթի օրը ելույթ կունենա

Բայդենը չորեքշաբթի օրը ելույթ կունենա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է չորեքշաբթի օրը ելույթ ունենալ և անդրադառնալ նախագահական մրցապայքարից դուրս գալու իր վերջին որոշմանը:

 

Այս մասին ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ասված է  Washington Post-ում:

Սա կլինի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին հրապարակային ելույթը, հուլիսի 21-ից հետո, երբ հայտնի դարձավ նրա նախագահական ընտրապայքարը լքելու մասին:
 
«Վաղը երեկոյան, ժամը 8-ին, ես ելույթ կունենամ ազգի առջև ՝ խոսելու ապագայի մասին և ինչպես եմ ավարտելու աշխատանքը ամերիկացի ժողովրդի համար», այս մասին Ջո Բայդենը գրել է իր x-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ