«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են նշանակալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել այդ գործընթացին»,-ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը՝ պատասխանելով ԵՄ վիզաների ազատականացման մասին որոշմանն ու ԵՄ կողմից Հայաստանին Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով օժանդակություն տրամադրելու մասին հարցին։
«Մենք ասում ենք, խաղաղության ժամանակը եկել է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ»,-ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը