12 07 2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ծառայում է բոլոր կողմերի շահերին. Էրդողան

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ծառայում է բոլոր կողմերի շահերին. Էրդողան

Զանգեզուրի միջանցքը ռազմավարական միջանցք է, որը կհամապատասխանի բոլոր կողմերի, հատկապես Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի շահերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող լրագրողների հետ զրույցում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ծառայում է բոլոր կողմերի շահերին։

Ըստնրա, Թուրքիան կշարունակի ակտիվ քաղաքականություն վարել տարածաշրջանային և գլոբալ խնդիրների առնչությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ