28 06 2024

Հայաստանի նկատմամաբ Իրանի քաղաքականությունը երբեք չի փոխվի. ՀՀ-ում իրանի դեսպան



Մեր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ սկզբունքային է ու այն կառավարությունները, որոնք գալիս են իշխանության, գործում են այդ քաղաքականության շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե  նոր նախագահի ընտրությունը ինչպե՞ս կարող է ազդել Հայաստան -Իրան հարաբերությունների վրա, ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Այդ քաղաքականությունը հնչեցվել է Իրանի հեղափոխության պահապանների առաջնորդի կողմից, ու դա ևս մեկ անգամ ընդգծվել է վարչապետի՝ Իրան կատարած այցի ժամանակ: Իրանը հարգում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինչպես նաև աշխարհաքաղաքական  ցանկացած փոփոխության: Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի անկախ նրանից, որ  Իրանում և Հայաստանում կառավարություն կարող է փոխվել»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ