25 06 2024

Երևանը ոչ թե մայրաքաղաքին հարիր ծառայություններ է ստանում, այլ՝ ծայրագավառին. Իզաբելլա Աբգարյան



Երևանն աղետի գոտի է դարձել, գերակշիռ մասը գիշերային ժամերին ջուր չունի։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Ջուրն այսօր շատ լուրջ խնդիր է դարձել։ 35 աստիճան շոգին, ճնշման պատճառով, հազարավոր մարդիկ զրկված են լողանալուց, գիշերն առհասարակ ջուր չունեն: Էրեբունի վարչական շրջանի բնակիչները բողոքում են՝ պարզ չի, թե ինչ է հոսում, գարշահոտ հեղուկ է։ Որեւէ մեկը չի ուզում ստուգի ջրի որակը: Հոսանքի լարումն էլ այնքան ցածր է, որ մի աղբյուրի փոխարեն՝ մարդիկ երկուսն են միացնում, որպեսզի կարողանան կարդալ: Մարդկանց տեխնիկան շարքից դուրս է գալիս տատանումների, անջատում-միացումների հետեւանքով: Կներեք, բայց այսպես իրոք անհնար է դարձել․ Երևանը ոչ թե մայրաքաղաքին հարիր ծառայություններ է ստանում, այլ՝ ծայրագավառին»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ