ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Իշխանական կայքերում և սոցցանցերի էջերում հայտնվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վրդանյանին վերագրվող ձայնագրություններ, որոնցով փորձ է արվում արատավորել Գերասիմ Վարդանյանի բարի համբավը և կեղծ լուրեր տարածելով պառակտություններ առաջացնել ընդդիմադիր դաշտում և շարժման շարքերում:
Հայտնում ենք, որ իսկությանը չհամապատասխանող այդպիսի ձայնագրությունների ստեղծումը (թե ինչ տեխնոլոգիաներով են դրանք ստեղծել, դեռ կպարզվի քննության ընթացքում) և տարածումն ապօրինի է: Այդպիսի վարքագիծն ամբողջովին համապատասխանում է Հայաստանում հաստատված ռեժիմի ՝ստի և կեղծիքի որդեգրած գործելաոճին:
Նշենք նաև, որ մենք տեղեկացված էինք այս և նմանատիպ այլ «ձայնագրություններ» պատրաստելու իշխանությունների հանձնարարության մասին:
Մեկ անգամ ևս հայտնում ենք, որ դրանք միանգամայն հակաօրինական են, նմանատիպ ձայնագրությունների ստեղծման և տարածման գործում ներառված բոլոր անձանց պետք է տրվի համապատասխան քրեարիավական գնահատական»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը