Հայաստանում գործող իշխանական ռեժիմըշարունակում է անբարո և հակաիրավականմեթոդներով լայնածավալ հարձակումը ՀայՅեղափոխական Դաշնակցության նկատմամբ:
Օրեր առաջ խուլիգանաբար ոստիկանականբերետները հարձակվել էին կուսակցության Երևանիկենտրոնական գրասենյակի վրա՝ փորձելովներխուժել գրասենյակի տարածք և դիմադրությանհանդիպելով, խոշտանգել էին ՀՅԴ Հայաստանիգերագույն մարմնի նախագահին, ապօրինի բերմանենթարկել կուսակցության բազմաթիվ անդամների:
Ամեն գնով իրենց հանցավոր մտադրություններնիրականացնելու ծրագրի շրջանակներում,իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշլրատվամիջոցների և իրավապահ մարմիններիներգրավմամբ, փորձ է արվում կազմակերպելհերթական բեմադրությունը, իբրև թե կուսակցությանղեկավար մարմնի անդամները նյութապեսշահագրգռում են համաժողովրդական ընդվզմանըմասնակցելու համար:
Ամբողջությամբ կեղծ և զազրելի այսմեղադրանքը ոչ միայն սին է ու դատարկ, այլևվկայում է այն հղացող անձանց արժեքայինհամակարգի մասին:
Ակնհայտ ապօրինի մեղադրանքներով, այսօրառավոտյան խուզարկություններ են իրականացվելկուսակցության Վայոց Ձորի մարզայինգրասենյակներում, բերման են ենթարկվել և ձերբակալվել մարզային կառույցի ղեկավարանդամներ: Սա նախորդ տարիներինկուսակցության Արմավիրի և Արարատի մարզայինկառույցների նկատմամբ իրականացված նույնանպտուղ արարքների շարունակություն է:
134 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվզրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները: Վստահ սա էլ կհաղթահարենք:
Զուշացնում ենք ՀայաստանիՍահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անողիշխանությանը և նրա բոլոր կամակատարներին, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվություննանխուսափելի է:
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՄ14.06.2024թ.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը