13 06 2024

Երկրում առկա ճգնաժամի միակ հանգուցալուծումը Փաշինյանի հրաժարականն է. ՀՅԴ ԳՄ

Երկրում առկա ճգնաժամի միակ հանգուցալուծումը Փաշինյանի հրաժարականն է. ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել.

«Հունիսի 12-ի երեկոյան ՀՀ ոստիկանությունը  Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման հատվածում, առանց օրինական հիմքերի, հատուկ միջոցների կիրառմամբ բիրտ և ոչ համաչափ ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների վրա:

Հարյուրից ավելի քաղաքացիներ, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներ,  վնասվածքներ և վիրավորումներ են ստացել, ապօրինի ձերբակալվել են բազմաթիվ քաղաքացիներ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է ոստիկանության հակաօրինական գործողությունները, քաղաքական մեծամասնության՝ բռնաճնշումներն արդարացնող և դրանք խթանող դիրքավորումը։

Տեղի ունեցածի անվերապահ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և նրա խուլիգանական խմբակը։

Կատարվածը ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունը  չունի հանրային նվազագույն լեգիտիմություն։

Միջազգային կազմակերպությունների լռությունը կարելի է դիտարկել որպես Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների կազմաքանդման, քաղաքական բռնաճնշումների և ոստիկանական բռնությունների համար   կանաչ լույս։

Հայաստանի պետականության, Հայրենիքի ու արժանապատվության այս համաժողովրդական պայքարն անկասելի է, իսկ ՀՀ քաղաքացին իրավունք ունի իրացնելու իր սահմանադրական իրավունքները։

Երկրում առկա ճգնաժամի միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, խաղաղ ճանապարհով նրա հեռացումը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ