12 06 2024

Պետք է 2018-ին ասեի, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում. Նիկոլ Փաշինյան



2018-ից ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք առնչվել ենք ԼՂ խնդրի հետ կապված, հետեւյալն է եղել, որ 2018-ի ապրիլի  դրությամբ մի իրադրություն ենք ունեցել, որ մենք անխուսափելիորեն պետք է գնանք զիջումների ճանապարհով, կամ պատերազմի ճանապարհով: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինձ այդ հարցը տվել եմ՝ լավ, էս զիջումն անենք, էն զիջումն անենք, որտե՞ղ է կանգնելու այդ զիջումների ընթացքը: Ես չեմ կարողացել պատասխանել այդ հարցին:

Բա հիմա ես այդ հարցի պատասխանն ունե՞մ: Այո, ունեմ, այդ հարցի պատասխանն է՝ Հայաստանի 29 743 քկմ-ն»,-ասաց նա՝ հավելելով, որ ճիշտը նա կլիներ, որ ինքը այն ժամանակ ընդուներ դա եւ գար դռնփակ ռեժիմով ասեր, որ պետք է համաձայնել, որ ԼՂ-ն լինի Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն, այն տրամաբանությամբ, որ դա պետք է լինի ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական միավոր, համատեղ կառավարում պետք է լինի:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ