Ես չեմ պատրաստվում նշաձողս գցել և այս կարևորագույն ամբիոնը կլոունադայի վերածել, ինչպես նախորդ խոսացողներն արեցին այստեղ, կներկայացնեմ այն տեքստը, որով եկել եմ այստեղ: Այս մասին Ազգային ժողովում հայտարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ վերջերս ՔՊ-ական Սոնա Ղազարյանն ու ուրիշներ ակնարկում էին «մարտի 1-ի» կոնտեքստում իր լռությունը։
«Սոնա, ասեմ, որ իմ քաղաքական, ստեղծագործական կենսագրությունն ու ժառանագությունն ավելի երկար է, քան քո կենսաբանական տարիքը։ Կարելի է մի քիչ զուսպ ու դաստիարակված լինել։ Շատերը կարող էին չիմանալ, բայց դու հո լա՞վ գիտես... Շատերը կարող էին չիմանալ, բայց դուք հո լավ գիտեիք, թե «մարտի 1-ի» շրջագծում քանի բանտարկյալի եմ այցելել, քանիսի խափանման միջոցը երաշխավորել, այդ թվում փողերի յուրացման մեջ մեղադրվող Մատենադարանի փոխտնօրեն, այդ պահին ձեր սկեսրոջը՝ Արշակ Բանուչյանին։ Դուք կարմիր գծեր եք հատում, դրդում անուններ հնչեցնել»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյությում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը