Մենք այլընտրանք չունենք՝ կա՛մ ստորանում, ոչնչանում ենք, կա՛մ հաղթում և ապրում ենք: Մենք ընտրել ենք այդ ուղին մեր սիրելի Բագրատ սրբազանի հետ: Այս մասին Վանաձորում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
«Եթե մենք այս սրբագույն մարդուն էլ չենք հավատում, ուրեմն ինչպե՞ս ենք ապրում, ուրեմն իրար իրավունք չունենք վստահելու: Այդպես մենք կարող ենք խելագարվել, դրա համար ամբողջ ցավի, ամբողջ ճանապարհի հարթությունը գտնվում է Բագրատ սրբազանի գրկին, որին մենք աջակցում ենք: Մեր հրամայականն է՝ միայն ու միայն հաղթանակ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը