08 06 2024

Ադրբեջանը օրինական իրավունք ունի պահանջելու, որ այդ պնդումները բացառվեն Սահմանադրությունից. Հաջիզադե

Ադրբեջանը օրինական իրավունք ունի պահանջելու, որ այդ պնդումները բացառվեն Սահմանադրությունից. Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հունիսի 7-ի հայտարարությունը՝ նախ նշելով, որ «այն իրականում ոչ այլ ինչ է, քան որպես միջազգային հանրության ուշադրությունը շեղելու մտադրություն այն մարտահրավերներից, որոնք խոչընդոտ են հանդիսանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար»։

«Այսօր իրական գլխավոր խնդիրը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, հատկապես Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի անկախության ակտին՝ կոչ անելով «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը»»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «Ադրբեջանը օրինական իրավունք ունի պահանջելու, որ այդ պնդումները, որոնք ուղղակիորեն ազդում են Ադրբեջանի ազգային անվտանգության վրա, բացառվեն Սահմանադրությունից, և դա չի կարող դիտվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ