31 05 2024

Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում․ Տիգրան Աբրահամյան

«Իլհամ Ալիևի` օկուպացված Իվանյան (նախկ. Խոջալու) գյուղում հնչեցրած հայտարարությունը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին, թե «Հայաստանն ինքը պետք է ընդունի դա, ինքը պետք է ներողություն խնդրի մեզանից, եթե դա չանի, ապա, կարծում եմ, Հայաստանը երբեք չի կարողանալու ոտքի կանգնել», խոսում է այն մասին, որ ադրբեջանական պահանջները անվերջանալի են այնքան ժամանակ, քանի Հայաստանը վերջնականապես չի հպատակվել թուրք-ադրբեջանական տանդեմին»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, ՀՀ իշխանության խոսույթի այն պնդումները, թե սա էլ տանք, որ հանգիստ ապրենք սկսվեց Արցախից, շարունակվեց ադրբեջանական ագրեսիաներին լռությամբ արձագանքելով, հետո` Տավուշ և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Հայաստանում քաղաքական արմատական փոփոխություններ չեն եղել և գործող կառավարիչները իրենց աթոռներից չեն պոկվել:

«Իվանյան բնակավայրը 90-ականներին ոչ միայն հայտնի էր որպես Ստեփանակերտի ու հարակից բնակավայրերի դեմ օգտագործվող կրակակետի և հայկական բնակավայրերից մարդկանց առևանգելու կենտրոնակայանի, այլ նրանով, որ հետագայում դրա` տարբեր տեղերից բերված բնակիչներն, ադրբեջանական ներքաղաքական պայքարի զոհեր դարձան, ինչը ժամանակին հենց ադրբեջանցիները գաղտնազերծեցին:

Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնված նաև այլ ռիսկեր կան»,-նշում է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ