29 05 2024

Իրեց վարքը պետք է չզարմացնի․ ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իմաստով գոյություն չունեն․ Բագրատ սրբազան



 

«Որ ասեմ դատապարտելի է՝ քիչ է։ Երեկ տեղի է ունեցել վերջին շրջանի մեր ամենամեծ սրբապղծությունը՝ փերձելով ոստիկանական ուժերով կասեցնել Ամենայն Հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բագրատ սրբազանը։

«Իրեց վարքը պետք է մեզ չզարմացնի։ Ո՛չ իրավական իմաստով, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն։ Դա շատ կարևոր արձանագրություն է, որ չկան։ Առնչություն չունեն մեր ժողովրդի իղձերի հետ, երազանքների, ապրումների հետ։ Սա ուղիղ հրահանգ էր այդ մի մարդու կամ դրսի»,- ասաց սրբազանը։

«Այս մարդկանց օրակարգում այլևս որևէ ձևով ուզում եք կարմիր գիծ ասեք, գաղափար, բարոյականություն չկա։ Կա մեկ բան՝ աթոռ, իշխանություն։ Ո՞ւմ հաշվին, ինչի՞ հաշվին, ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ գիտակցությամբ։

Սա անբարոյականություն է։

Ուզումեմ հավատալ վերջին աստիճանին, բայց դիմացը լիքը բաներ կան։ 1938 թվականին բոլշևիկների կառավարությունն Ամենայն Հայոց հայրապետ Խորեն Մուրադբեկյանին խեղդամահ արեց։ Սա ուղիղ համեմատականն է։ 1937թ․ երկու արքեպիսկոպոս գնդակահարվեց։ Սա գիծն է, որ էս մարդիկ շարունակում են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ