Երեկ հանդիպման ընթացքում նաև շարունակվել են քննարկումները կանոնակարգի հետ կապված, կարծես համաձայնություն կա, որ այս գործընթացում որդեգրած սկզբունքներն արտացոլվելու են կանոնակարգի մեջ և նախագծի վրա աշխատանքներն ինտեսիվ շարունակվելու են: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Նաև ուզում եմ վերահաստատել, որ ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որն այս անգամ մենք կիրառեցինք»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը