14 05 2024

Քայլերը գծված են, օրակարգը սահմանված է. Այս շարժման ամեն ինչն էլ անակնկալ է. Բագրատ սրբազան



Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է, մենք հանդիպում ենք քաղաքական դաշտի տարբեր ուժերի հետ: Այս մասին Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը:

«Այս ընթացքում հանդիպել ենք որոշների հետ, բաց որոշների հետ խորհրդապահական: Մենք հիմա դավադրությունների, ենթադրությունների մեջ չենք, մենք ճանապարհը գծել ենք, գնում ենք առաջ: Ով այդ ճանապարհին կկանգնի, բարով է եկել, ով չի կանգնի՝ դուրսը կմնա»,- ասաց նա:

Հարցին՝ վստա՞հ է, որ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը կմիանա վարչապետի իմպիչմենթի գործընթացին, Սրբազանը պատասխանեց. «Ես հրապարակավ ամեն ինչ հայտարարել եմ, մնացածը պետք է հարցնեք Իշխան Զաքարյանին, պետք է հարցնեք խմբակցությունների անդամներին: Ինձ ինչո՞ւ եք հարցնում: Ես մարգարե չեմ, ոչ էլ կանխագուշակ, որ իմանամ՝ ինչ կլինի: Քայլերը գծված են, օրակարգը սահմանված է, բայց մենք պարտավոր չենք ամեն ինչ այն չափաբաժնով տալ, ինչքանով մենք գիտենք»:

Նա հայտարարեց, որ իր կողմից վարչապետի հրաժարականի պահանջը անակնկալ է եղել ընդդիմադիր ուժերի համար. «Այս շարժման ամեն ինչն էլ անակնկալ է: Սա անմահության երթ է, չակնկալիքների պայքար՝ հաշտության օրակարգով ճշմարտության հաղթանակ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ