Եթե «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանինն է, եթե «Պատիվ ունեմ» դաշինքը Սերժ Սարգսյանինն է, ՔՊ-ն էլ Նիկոլ Փաշինյանինն է: Այս մասին Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Էն մարդիկ գոնե, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ որևէ մեկ առաջնորդի նկար չեն դնում իրենց էջերի վրա, երբ իրենց մասին խոսում ես: Էս մարդիկ իրենց դեմքը կորցրել են, մյուսի դեմքով են հանդես գալիս: Սա ստորացման ամենագերադրական աստիճանն է: Սա արվում է կամ ստիպված, կամ կամավոր հրաժարումով:
Որևէ ժամանակ պատրաստ ենք խոսելու ՔՊ-ի հետ, առիթն էլ կգա մեր կողմից նախաձեռնելու ուղղակիորեն, մենք կասենք՝ երբ: Հիմա, եթե իրենք ցանկություն ունեն, շատ սիրով, խնդիր չկա»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը