06 05 2024

Սրանց պայքարը անձնական բարեկեցության, այլ ոչ թե պետականության համար է․ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանավորների մասին

Սրանց պայքարը անձնական բարեկեցության, այլ ոչ թե պետականության համար է․ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանավորների մասին

«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, սովորական պայմաններում, իհարկե, այդ գործոնը, Ադրբեջանի հետ բարդ հարաբերությունների պայմաններում, նվազագույնը քննարկելի է: Բայց երբ սրա մասին խոսում է մի իշխանություն, որը 2018 թվականին, նույնատիպ պնդումներին սարկազմով, թշնամությամբ կամ անտարբերությամբ էր մոտենում, երկակի զգացումներ է առաջացնում:

«Երկրորդ, իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա, ով ըստ իշխանության, իր քայլերով ու հայտարարությամբ լարվածություն է հրահրում:

Մի իշխանություն, ում օրոք 44-օրյա ավերիչ պատերազմը եղավ, 2021, 2022 թվականներին ՀՀ-ի դեմ ագրեսիան եղավ և 2023-ին, Արցախի դեմ պատերազմ սանձազերծվեց, խոսում է այլոց քայլերից, որոնք կարող են պատերազմի հանգեցնել:

2018 թ.-ի իր հայտնի ելույթում, երբ Սերժ Սարգսյանը զգուշացնում էր, թե ինչպիսի բարդ աշխարհաքաղաքական իրադրությունում ենք և ինչպիսի ծանր հետևանքներ են սպասվում, իրենց ձեռնտու չէր լսել, որովհետև իրենց առաջնահերթությունը ո´չ Հայաստանն էր, ո´չ էլ առավել ևս Արցախը: Իրենց երազանքը իշխանություն դառնալն էր, բայց ոչ թե պատասխանատվություն ստանձնելու, այլ դրա վայելքներից օգտվելու համար:

Նույնը հիմա է: Սրանց պայքարը անձնական բարեկեցության, այլ ոչ թե պետականության համար է ու դրա համար են խառնվել իրար»,-նշում է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ