22 04 2024

Եթե պատերազմն անխուսափելի է, իսկ զիջումները երաշխիք չեն՝ չի կարելի դիրքերը վատթարացնել. Գևորգ Դանիելյան

Եթե պատերազմն անխուսափելի է, իսկ զիջումները երաշխիք չեն՝ չի կարելի դիրքերը վատթարացնել. Գևորգ Դանիելյան

Սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տասնյակ տարիներ օտարերկրյա ֆինանսավորմամբ գոյատևող, լրատվության հզոր միջոցների տիրապետող և ուղղորդված անձինք, ինչպես նաև ներդաշնակ գործող ադրբեջանցի քարոզիչները հանկարծ որոշել են Գերաշնորհ Բագրատ Սրբազանի նկատմամբ հնչեցնել օտարերկրյա գործակալ լինելու և պատերազմ հրահրելու անհեթեթ մեղադրանքներ: Եվ այս գերակտիվությունը թելադրված է բացառապես Տավուշի գյուղերը հանձնելու առնչությամբ Սրբազանի սկզբունքային դիրքորոշմամբ և հստակ իրավաչափ առաքելությամբ:

Պատերազմ հրահրում է, բացահայտ սպառնում է, ավելին՝ արդեն պատերազմով տարածքներ է զավթել և ողջ Արցախը հայաթափել հենց Ադրբեջանը, իսկ այդ երկրի ղեկավարի նկրտումներին իրավաչափություն են հաղորդում բոլոր նրանք, ովքեր, անտեսելով ակնհայտ իրավական հիմքերը, մտացածին փաստարկներով ամենօրյա ռեժիմով հաստատում են այդ գյուղերի իբր Ադրբեջանի կազմում լինելը: Եթե պատերազմն անխուսափելի է, իսկ զիջումները երաշխիք չեն, ապա առնվազն չի կարելի անվտանգության ռազմավարական դիրքերը անդառնալի վատթարացնել, համատեղ բնակությունը անտանելի դարձնել և անհասկանալի հույսեր փայփայել մշուշոտ ապագայից...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ