22 04 2024

Վարձկանների մի ոհմակ հարձակվել է Բագրատ Սրբազանի վրա. Լիլիթ Գալստյան

Վարձկանների մի ոհմակ հարձակվել է Բագրատ Սրբազանի վրա. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ տեսանելի շրջանակներից կառավարվող վարձկանների մի ոհմակ հարձակվել է Բագրատ Սրբազանի վրա՝ փորձելով նրան պիտակավորել։

Երեսուն արծաթով սնվողներիդ պատկերը, էությունն ու հանձնառությունը ավելի քան հստակ է ու ակնհայտ։ Դուք մեթոդաբար իրականացնում եք մեր ինքնությունը, մեր տեսակը, պետականությունը, մեր արժանապատվությունն ու ապագան քայքայելու ձեր հանձնառությունը։

Մեր այսօրվա քաոսի, աղետի ու ողբերգության հիմքում ձեր դավաճանական վարքն է, վարձկանի ստորաքարշ էությունը, պետական վարք դարձած սուտն ու երեսպաշտությունը։

Գիտեմ՝ ՉԳՈ, ազգադավ պետության խորապատկերում Սրբազանը ցուցիչ է, ձեր սնանկությունը մերկացնող լուսավոր ցուցիչ․․․

Բագրատ Սրբազանինը ու նրա շուրջը հավաքված ՀԱՅ մարդունը՝ սեփական հողն է, արժանապատվությունը, թշնամու դեմ չծնկելը, սերը, ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ, մեր անղեկ ու խորտակվող ընթացքը կասեցնելը։

Դուք սա չեք հասկանա՝ ձեր արժեքների աղբյուրն ու ձեր կենսական տարածքը չարն է։

Չարը հավերժ չէ!!!!!!!!

Ծագելու է արևը, ոտքի է ելնելու մեր արժանապատիվ տեսակը։

Երեկ Հարության Կարմիր կիրակին էր՝ մարտական ոգու, արդար պայքարի, արժանապատվության ու չմեռնող լույսի կիրակին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ