19 04 2024

Իսրայելը պատասխանել է Իրանի հարձակմանը

Իսրայելը պատասխանել է Իրանի հարձակմանը

Իսրայելը հրթիռային հարվածով պատասխանել Է Իրանի հարձակմանը, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի:

Իրանական ԶԼՄ-ները գրում են Սպահան քաղաքի օդանավակայանի շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին:

Իսրայելը նախօրեին տեղեկացրել է ԱՄՆ կառավարությանը, որ նախատեսում է 24-48 ժամվա ընթացքում պատասխան հարված հասցնել Իրանին, հաղորդում Է Bloomberg գործակալությունը:

Հրապարակման մեջ ասվում է, որ Իրանում միջուկային օբյեկտները չեն վնասվել։

«Դեռևս որևէ նշան չկա, որ միջուկային օբյեկտներից որևէ մեկը հարձակման է ենթարկվել», - նշված է նյութում:

Միևնույն ժամանակ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել։

«ՄԱԳԱՏԷ-ն կարող է հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շարունակում է կոչ անել բոլորին ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն և կրկնում է, որ միջուկային օբյեկտները երբեք չպետք է թիրախ լինեն ռազմական հակամարտությունների ժամանակ», - X սոցիալական ցանցում ասվում է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ:

Իսրայելի հյուսիսում օդային տագնապ Է հայտարարվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ