Լեզուն, ականջները կտրելը ատելության խոսք չէ, իսկ Սամվել Վարդանյանի դեպքում ատելության խոսք հրահրել է: Այս մասին «Աննախադեպ խոշտանգում. ոստիկանական բռնության քաղաքականությունը շարունակվում է» թեմայով քննարկման ժամանակ նշեց խոշտանգված Սամվել Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել ոստիկանական մեքենայի մեջ ու շղթայված է եղել` ձեռքերը ետևում: Ոստիկաններից մեկն էլ խոշտանգման ընթացքում բերանն է փակած եղել, որ անգամ ձայն չկարողանա հանել»,- նշեց նա:
Փաստաբանը նաև շեշտեց, որ իր ներկայացրած լուսանկարում Սամվելի ծնկները աղտոտված են թարմ կանաչ խոտով, ինչն ապացույց է, որ նրան ծնկի են բերել ու խոշտանգել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը