ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ ասաց․
«Որպես այդպիսին այս պահին նման գործընթաց գոյություն չունի։ Կա լիազոր մարմին՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, որտեղ հայկական կողմից ներկայացված է Մհեր Գրիգորյանը։ Նրա և նաև Արարատ Միրզոյանի հետ հանդիպում է եղել փակ նիստի շրջանակներում։ Եվ պետք է արձանագրել հետևյալը՝ լիազոր մարմինը որոշում չունի Տավուշի գյուղերից տարածքներ հանձնելու վերաբերյալ։ Այսինքն՝ այս որոշումը կայացվել է ոչ թե լիազոր մարմնի կողմից, որի հիմքում կան սկզբունքներ, քարտեզներ, կայացվել է այլ օղակում։ Հիմա փորձենք հասկանալ, թե իրականում որ օղակում է դա կայացվել և որպես ելակետ մի քանի արձանագրումներ անել։ Առաջին արձանագրում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակում եղել է հիշատակում այդ տարածքների հանձնման վերաբերյալ։ Հետագայում վերջնական տարբերակում այդ հատվածը դուրս է բերվել։ Այնուհետև մենք տեսել ենք, որ Ոսկեպարում ռուսական բազայի կառուցում է եղել, ռուսական բազա է հայտնվել Ոսկեպարում։ Դա որևէ բան մեզ հուշո՞ւմ է, թե՞ չի հուշում։ Այսինքն՝ կարող ենք պնդել, որ նոյեմբերի 9-ին գոյություն է ունեցել պայմանավորվածություն, համաձայնություն և եղել է պայմանավորվածություն տեքստից այդ դրույթը հանելու և հետագայում այն իրականացնելու համար։ Եվ ռուսական ներկայությունն էլ պետք է այնտեղ որոշակի ստաբիլիզացնող դեր կատարեր՝ ըստ պայմանավորվածությունների»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը