Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու և Ռուսաստանից ամեն գնով անջատվելու փաշինյանական վարչախմբի քաղաքականությունը, ինչպես և սպասելի էր, թելադրված է Արևմուտքից, ընդ որում, Արևմուտքը հրաշալի հասկանում է այդ քաղաքականության վտանգավորությունը և ամեն գնով պաշտպանում է Փաշինայնին, ընդհուպ՝ ապահովելով նրա ֆիզիկական անվտանգությունը։
1or.am-ի տեղեկություններով՝ վերջին մի քանի ամիսներին արևմտյան հատուկ ծառայությունները անձամբ են ապահովում Նիկոլ Փաշինայնի անվտանգությունը։ Եթե առաջին պլանում իր թիկնապահներն են պետական պահպանության ծառայությունից, ապա թե՛ Կառավարության շենքում, թե՛ կառավարական ամառանոցներում հիմնական անվտանգության գործառույթներն իրականացնում են ամերիկյան ՀԴԲ-ի գործակալները, որոնց հանձնարարված է ապահովել Փաշինյանի անվտանգությունը բոլոր միջոցներով, թույլ չտալ, որպեսզի նրա հետ ինչ-որ բան պատահի։
Արևմուտքը լուրջ մտադրություն ունի ամեն գնով առաջ մղել իր շահերը, և Փաշինյանն այստեղ առանցքային ֆիգուր է, որի անվտանգությունը պետք է ապահովել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը