04 04 2024

Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է. Սերժ Սարգսյան



Այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված վերջին այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն իրեն չի զգուշացրել հնարավոր ռազմական գործողությունների վտանգի մասին, թվարկեց և մանրամասն ներկայացրեց, որ  առնվազն 5 անգամ ներկայիս իշխանությունները զգուշացվել են այդ մասին։

Սարգսյանը անդրադարձել է նաև Տավուշի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու մտադրությանը։

«Բանակցային պրոցեսը այնպիսի պրոցես է, որ երբ որ համաձայնեցված չէ ձաստաթղթի վերջին կետը, նախորդ բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Այսինքն՝ սա բանակցությո՞ւն է, սահմանազատման գործընթա՞ց է, թե՞ ուղղակի Ադրբեջանի պահանջին հագուրդ տալն է»,-ասաց նա։

Երկրորդ նախագահի խոսքով՝ Ադրբեջանը վաղը կարող է պայման դնել, որ եթե Սյունիքը չտանք, կարող է հարձակվել և այսպես շարունակ։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ