04 04 2024

Փորձում են համոզել, որ միակողմանի զիջելուց հետո Ադրբեջանը դուրս կգա ՀՀ-ի օկուպացված տարածքներից. Աբրահամյան

Փորձում են համոզել, որ միակողմանի զիջելուց հետո Ադրբեջանը դուրս կգա ՀՀ-ի օկուպացված տարածքներից. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Շուրջ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանը Տեղ գյուղի ուղղությամբ առաջխաղացում էր իրականացնում` օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքները, իշխանության տարբեր դեմքեր, ճիշտ այսօրվա վստահությամբ ասում էին, թե Ադրբեջանի հետ բանակցում են, որ նրանք նախկին դիրքեր վերադառնան:

Ի՞նչ եղավ հետո, ամենից լավ գիտեն Արավուս, Տեղ և Կոռնիձոր գյուղի բնակիչները, որովհետև ադրբեջանցիներն այդպես էլ հետ չգնացին, իսկ մեր գյուղատնտեսական նշանակության հեկտարներով տարածքներ վերածվեցին ադրբեջանական կրակակետերի:

Որտե՞ղ և ինչո՞վ են զբաղված այն մարդիկ, ովքեր մարդկանց ստելով հավաստիացումներ էին տալիս, թե Ադրբեջանի հետ բանակցում են` հետ կգնան։

Այդ մարդիկ ճիշտ նույն կեղծիքով փորձում են հիմա էլ ոսկեպարցիներին, բաղանիսցիներին և, առհասարակ, բոլորին համոզել, որ Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջելուց հետո Ադրբեջանը դուրս կգա տարբեր փուլերում ՀՀ-ի օկուպացված տարածքներից:

Այս ամենն իրագործելու ճանապարհին իշխանությունը դաշտ է նետել քաղաքական-քարոզչության վերջին ռեզերվները` համատարած կեղծիքի, այլանդակության ապահովման և իր հակապետական գործողությունների իրացման համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ